10.02.2021
Քաղաքականություն, Հասարակություն, Աշխարհ
Աբխազիան առաջարկում է վերականգնել իր տարածքով Ռուսաստան-Հայաստան երկաթգիծը
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Աբխազիայի խորհրդարանը դիմել է Ռուսաստանի Պետդումային՝ հայտարարելով այն մասին, որ հանրապետությունը պատրաստ է իրավահավասար պայմաններով մասնակցել Ռուսաստանի ու Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթգծային հաղորդակցության վերականգնմանը։
Այս մասին Sputnik Աբխազիային տված հարցազրույցում ասել է միջազգային, միջխորհրդարանական ու հայրենակիցների հետ կապերի հարցերով Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահ Աստամուր Լոգուան։ «Նախաձեռնությունը պատկանում է մեր հանձնաժողովին։ Քանի որ մենք հետևում ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում ու նաև Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հակամարտությանը, որը լուծում է ստանում այդպիսի ճանապարհով: Մենք ողջունում ենք տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը»,- ասել է Լոգուան:
Նա նշել է, որ Աբխազիան մշտապես հայտարարել է, որ պատրաստ է իրավահավասար պայմաններով մասնակցել մեծ տարածաշրջանային նախագծերին։ «Ելնելով այն բանից, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո տարածաշրջանի երկրները սկսեցին քննարկել երկաթգծային հաղորդակցության բացման հարցը՝ Աբխազիան չպետք է անմասն մնա»,- նկատել է Ատամուր Լոգուան։