Արտաշես Խալաթյանը նշանակվել է ՔԿԱԳ պետ
Արդարադատության նախարարի հրամանով՝ Վարչապետի աշխատակազմի հանրային խորհրդի քարտուղարության նախկին պետ Արտաշես Խալաթյանը նշանակվել է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության պետ:

Հիշեցնենք, որ Խալաթյանը երեկ, ՀՀ վարչապետի հրամանով, ազատվել էր Վարչապետի աշխատակազմի հանրային խորհրդի քարտուղարության պետի պաշտոնից: