«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը
– Պարո՛ն Մանուկյան, «Արմեդ» առողջապահական էլեկտրոնային համակարգը ներդրվել է 2017 թվականից, բայց լայն հանրությանը հայտնի դարձավ կորոնավիրուսային համավարակի տարածման սկզբից։ Կներկայացնե՞ք՝ ինչ է այն իրենից ներկայացնում։– Սկզբնական շրջանում «Արմեդ» առողջապահական էլեկտրոնային համակարգը օգտագործվում էր պետպատվերի իրականացման և վերահսկման համար, ինչպես նաև սոցփաթեթի վերահսկման հարցում։ Օրինակ՝ գյուղական ամբուլատորիայի բժշկից քաղաքացին ուղեգիր է ստանում, որ գնա պետպատվերով պլանային վիրահատության։ Մարդն ուղեգրով գալիս էր Երևան ու սկսում թակել հիվանդանոցների դռները վիրահատվելու համար, և հիվանդանոցներն ասում էին՝ տեղ չունեն, և մարդը մնում էր առանց վիրահատության։
Արդյունքում՝ առողջապահության նախարարությունը որոշեց բժշկական ուղեգրերը տրամադրել «Արմեդի» օգնությամբ, և այս դեպքում քաղաքացու ուղեգրի հաստատումները կատարվում էին sms կոդերի միջոցով։ Քաղաքացուն հսկող բժիշկը կարող է այդ կոդերով մտնել «Արմեդի» համակարգ, տեսնել բուժհիմնարկների կատարողականները, իմանալ՝ ո՛ր բուժհիմնարկում է հնարավոր պետպատվերով վիրահատվել, ընտրել կոնկրետ ամիսը և այդ ժամանակ ուղեգրել հիվանդին վիրահատության։
Այս պարագայում դրականն այն էր, որ գտնվելով իր տանը՝ քաղաքացին էլեկտրոնային եղանակով հերթագրվում էր, հիվանդանոցի կողմից ստանալով հաստատում, ֆիքսում էր օր ու ժամ և այդ ժամանակ գնում, վիրահատվում է։
Նույնը մամոգրաֆիայի ոլորտում․ օրինակ՝ գյուղերում կանանց հետազոտում, նկարում են, դրա արդյունքը էլեկտրոնային եղանակով ավտոմատ գալիս է Ուռուցքաբանության կենտրոն, որտեղ տեսնում են ու շատ արագ ախտորոշում։ Եթե կնոջ մոտ կա կրծքի քաղցկեղի ռիսկ, ապա արագ կանչում են կնոջը, և ուղղորդումներ են կատարվում։
Շատ դեպքերում պարտադիր չէ, որ քաղաքացին շփվի «Արմեդ» համակարգի հետ, և շփումը կատարվում է բժշկի միջոցով։ Առողջապահության նախարարության ու բուժհիմնարկների հետ մենք անընդհատ սերտ աշխատում ենք, նրանցից ստանում ենք հրահանգներ, թե ինչ փոփոխություններ պետք է կատարվեն համակարգում, ու անընդհատ փորձում կատարելագործել համակարգը։
– Շատ լավ, ինչպե՞ս է համակարգն աշխատում կորոնավիրուսային համավարակի ժամանակ։– «Արմեդը» մի ամբողջական խոշոր համակարգ է, և կորոնավիրուսային համավարակի հետ կապված ամբողջ իրավիճակը այդ համակարգի մի մասն է այժմ կազմում՝ սկսած թեստավորումից մինչև պատվաստում։ Մարդը թեստավորվում էր, ունենում շտրիխ կոդ, հետո, երբ թեստը դրական էր, ոստիկանության միջոցով կապ էր հաստատվում նրա հետ, պարզվում էին կոնտակտավորները, և իրականացվում էր մեկուսացում։
Նմուշառումն իրականացվում էր բացառապես «Արմեդ» համակարգով, ինչի արդյունքում անձը ստանում էր իր համարը։ Համակարգի միջոցով ընտանեկան բժիշկը լրացնում էր հիվանդի պահանջվող տվյալները, և արդյունքում որոշվում էր՝ ում առաջնահերթ հոսպիտալացնել, ում՝ ոչ։
– Իսկ պատվաստման փուլն ինչպե՞ս է իրականացվում։– «Արմեդ»-ում ֆիքսվում են երկիր մտնող բոլոր տեսակի պատվաստանյութերի խմբաքանակը և նաև՝ որ մարզ, քաղաքային որ պոլիկլինիկա որքան է ուղարկվում, ինչպես նաև՝ որ քաղաքացուն այդ պատվաստանյութը ներարկեցին։
Մանրամասն՝
medialab.am