7-ամյա երեխային վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է
Սեպտեմբերի 27-ին, ժամը 19.00-ին, Երևանի Լեփսիուսի փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 70-ամյա տղամարդը՝ իր վարած «Սեատ Տոլեդո» մակնիշի ավտոմեքենայով։ Նա սեպտեմբերի 29-ին հայտնաբերվել, բերման է ենթարկվել բաժին և տվել բացատրություն:

Կատարվում է քննություն։