Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանող, «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ Արթուր Գրիգորյանը (ուսուցիչ՝ Արմեն Բաբախանյան) միջազգային մրցույթում արժանացել է Առաջին մրցանակի։
Սեպտեմբերի 20-30-ը Լեհաստանում կայացել է Տկաչևսկու անվան դաշնակահարների 6-րդ միջազգային մրցույթը, որին Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը փայլուն ելույթով է հանդես եկել և արժանացել Առաջին մրցանակի։
Առաջին մրցանակից բացի, Արթուրին շնորհվել է նաև հատուկ մրցանակ, որը ներառում է 4 տարվա կրթաթոշակ (տարեկան 19.000 ԱՄՆ դոլար)՝ Հարավային Թենեսսի համալսարանում սովորելու նպատակով։
Մրցույթին մասնակցել են 260 պատանի և երիտասարդ դաշնակահարներ՝ 33 երկրներից։
«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն ուղղված է 11-20 տարեկան տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանն ու խրախուսմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով: