Իրանի արտգործնախարարն ասել է, որ շուտով կայցելի Երևան և Բաքու
«Ադրբեջանն ու Հայաստանը Իրանի Իսլամական Հանրապետության երկու լավ հարևաններ են, ուստի մենք չենք կարող աշխատել միմյանց դեմ»,- ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը ռուսական հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է Mehr գործակալությունը:
Նա ընդգծել է, որ Իրանի արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է, հետևաբար Ադրբեջանի ու Իրանի և Հայաստանի ու Իրանի հետ ընդհանուր շահերից ելնելով՝ այն միտված է կարգավորելու երկու երկրների հարաբերությունները:
«Քանի որ Հայաստանի արտաքին գործերի նախարարն օրեր առաջ այցելեց Թեհրան, Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի համար ևս հնարավորություն կա այցելելու Թեհրան, և ես նույնպես կայցելեմ երկու երկրներ»,- ասել է արտգործնախարարը:
Նա նաև հավելել է, որ հարևանների, այդ թվում՝ հյուսիսային հարևանների հետ հարաբերությունների վրա կենտրոնանալը Իրանի նոր կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է:
Սյուզի Սիրականյան