Ադրբեջանական բանակում զինծառայողի ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ հոկտեմբերի 14-ին, ենթասպա Նամին Ռուսլան օղլու Մամեդովը, որը եղել է արձակուրդում, սեփական տանն ինքնասպանություն է գործել։
Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։