Սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն՝ իբր գնդակոծվում են Արցախի Հարավ գյուղին հարակից դիրքերը, չեն համապատասխանում իրականությանը:
Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի պաշտպանության բանակը՝ հերքելով համացանցում շրջանառվող այն լուրերը, թե իբր Արցախի Հարավ գյուղի տարածքում իրադրությունն անհանգիստ է: