«Եթե մինչև մայիս հղիությունը առաձնապես չէր դարձվում ռիսկային, ապա «դելտա» շտամի առավել ինտենսիվ տարածման և դոմինանտ դառնալու հետ կապված հղիությունը նույնպես դարձավ ռիսկային այս վարակի հետ կապված»,-այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դեցենտ Մերի Տեր-Ստեփանյանը։
Վերջինս նշեց, որ ցավոք ունենք հոսպիտալացված հղիների բավականին մեծ թիվ, հղիության ժամանակ քովիդով վարակվելը ռիսկային է՝ վաղաժամ ծննդաբերության և վիժման առումով, և արձանագրվել է ներարգանդային թոքաբորբ՝ երեխայի մոտ վարակի զարգացում, որը նախորդ շտամների դեպքում այդքան հաճախ չէր լինում։
«Սա ևս մեկ շարժառիթ է, որպեսզի հղիները մեկ անգամ ևս մտածեն այնպիսի կանխարգելիչ գործոնի մասին, ինչպիսին պատվաստումն է և ավելի ակտիվ գնան դեպի պատվաստում։ Վարակի ակտիվ տարածման փուլում, երբ որ կա վարակի սպեցիֆիկ պրոֆիլակտիկա դրանից խուսափելն առնվազն ճիշտ չի»,-ասաց Մերի Տեր-Ստեփանյանը։
Խոսելով «քովիդից» հետո առաջացած երևույթերի մասին՝ Մերի Տեր-Ստեփանյանն ասաց, որ «քովիդով» վարակվելուց հետո բավականին երկար մնում է հևոցը, մկանացավերը, հոդացավերը, կոորդինացայի խանգարումը, հիշողության անկումը, նյարդաբանական տարբեր խանգարումներ, որոնք բավականին երկար են պահպանվում։
«Վարակի դեռևս ավելի հեռակա ազդեցության մասին այս պահին չենք կարող խոսել, բայց այն, որ վարակն ազդում է բոլոր օրգան համակարգերի վրա, արդեն բազմաթիվ են հետազոտությունները և փոփոխությունները բավականին հաճախ երկար պահպանվում են անգամ ամիսների ընթացքում»,-ասաց համաճարակաբանը։
Նա նաև տեղեկացրեց, որ դեպքեր են ունեցել, որ ՊՇՌ թեստը երեք-չորս ամիս քաղաքացու մոտ եղել է դրական, բայց կլինիկական նշաններ չեն եղել, սակայն այս դեպքերը համաճարակաբանական առումով արդեն վտանգ չեն ներկայացնում։
Մանրամասները՝ տեսանյութում։