ԱՄՆ նախագահը նամակ է հղել Ալիեւին, որ ԼՂ խնդիրը լուծված չէ․ Սուրեն Սարգսյան․ Տեսանյութ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
«Զանգեզուրի միջանցքի իրագործման գործընթացում ռուսական շահ կա, քանի որ հենց համաձայնագրում էլ նշվում է, որ Ռուսաստանը այդ միջանցքի անվտանգության երաշխավորն է լինելու»,- նշում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Միջազգայնագետը քիչ հավանական է համարում նոր պատերազմը, քանի որ «առանց պատերազմի էլ ինչ ուզում են, ըստ էության ստանում են, որովհետև մենք տալիս ենք այն ամեն ինչը, հիմա ինչու պատերազմով դա վերցնել»։
Իսկ ինչ վերաբերվում է Ալիևի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորված է, ապա դա ոչ մի նշանակություն չունի ․ «Դրա մասին իրեն ակնարկում են Մինսկի խմբի համանախագահները և պարբերաբար դրա մասին խոսում է ԱՄՆ-ի նախագահը, ով նամակ էր հղել Ադրբեջանին՝ ասելով որ խնդիրը կարգավորված չէ և նրանք կօգնեն կողմերին, որ խնդիրը վերջնական լուծում ստանա»։
Միջազգայնագետը նշում է նաև, որ Միացյալ նահանգները հասկանում է, որ տարածաշրջանում չի կարող այնքան մեծ ազդեցություն ունենալ, ինչպես Ռուսաստանի Դաշնությունն ունի և հիմա ԱՄՆ-ն փորձում է մեր տարածաշրջան մտնել Վրաստանի միջոցով, քանի որ Թուրքիային վստահելի գործընկեր չի համարում. «Թուրքիան մեծ հաշվով ռազմավարական դաշնակից է, որը հիմա սխալ ճանապարհով է գնում և ԱՄՆ-ում չեն հասկանում, թե ինչպես կարող է ՆԱՏՕ-ի անդամ պետությունը զենք զինամթերք կամ Ս-400 համակարգեր ձեռք բերել Ռուսաստանից»։
Մանրամասները՝ տեսանյութում