«ԱԼՄ հոլդինգ»-ի և Ժողովրդական կուսակցության նախագահ, քաղաքական գործիչ Տիգրան Կարապետյանն այժմ գտնվում է Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրում:
Տեղեկությունը «
Հայկական Ժամանակի»-ի հետ զրույցում հաստատել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: Նրա խոսքով՝ Կարապետյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: «Շտապօգնության մեքենայով նրան երեկ են տեղափոխել հիվանդանոց»,- ասել է Դանիելյանը:
Ըստ տեղեկությունների՝ Կարապետյանը օրեր առաջ կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում էր ստացել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Դուրս գրվելուց հետո նրա վիճակը կրկին վատացել է, և նա տեղափոխվել է Հերացի համալսարանական հիվանդանոց, որտեղ նրան թեստավորել են քովիդի դեմ, և թեստի պատասխանը կրկին դրական է եղել:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արամ Հովակիմյանը մեզ հետ զրույցում ասաց՝ տեղյակ չի եղել, որ Կարապետյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում է բուժում ստացել՝ ընդգծելով. «Անձը ԲԿ-ից դուրս է գալիս առողջացած: Չեմ կարող ասել՝ իր մոտ կրկնավարա՞կ է, թե՞ ոչ»: