Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Ալբե\'րտս, իմ հերոս որդի, այսօր ծաղիկներ եմ նվիրել մայրիկիդ ու շնորհավորել նրա տարեդարձը նաեւ քո կողմից։ Բայց, ի տարբերություն քո ձեռքով նվիրած ծաղիկների՝ իմ նվիրածը ուրախություն ու փայլ չհաղորդեցին նրա աչքերին...
Խոնարհվում եմ քո առաջ հերոսծին մայր, ուժեղ հայ կին ու իմ կյանքի ընկեր։