Հիմնականում գործատուների չտեղեկացվածության հետևանքով են տեղի ունեցել աշխատանքային օրենսդրության խախտումներ. Ալվարդ Արշակյան
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
«Դիմումների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիմնականում գործատուների չտեղեկացվածության հետևանքով են տեղի ունեցել աշխատանքային օրենսդրության խախտումներ, այդ իսկ պատճառով տեսչական մարմինը մշտապես խախտումները կանխարգելելու նպատակով կանխարգելիչ գործունեություն է իրականացնում հատկապես 2021 թվականի հուլիսի 1-ին լիազորությունները վերապահելուց հետո»,- աշխատանքային իրավունքի ոլորտում ԱԱՏՄ-ին վերապահված նոր լիազորությունները թեմայով ասուլիսի ժամանակ ասաց ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը:
Նա նշեց, որ տեսչական մարմնին հասու բոլոր միջոցներով, այդ թվում նաև պաշտոնական կայքէջի միջոցով, իրազեկվում են և՛ աշխատողները, և՛ գործատուները իրենց իրավունքների և պարտականությունների մասին։
Ասուլիսին ներկա ԱԱՏՄ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանն էլ նշեց, որ եթե խոսքը վերաբերում է ՀՀ-ում ստուգումների կազմակերպման անցկացման մասին օրենքի հիման վրա կատարվող ստուգումներին, ապա տեսչական մարմինն ունի հաստատված երկու ստուգաթերթ. դա հանքարդյունաբերության բնագավառում և մշակող արդյունաբերության բնագավառում կառավարության որոշումներով հաստատված ստուգաթերթերն են։
«Այսինքն՝ ստուգումներն իրականացվում են միայն այդ ստուգումների ստուգաթերթերի հիման վրա՝ տարեկան ծրագրով, բայց միևնույն ժամանակ մենք ունենք օրենքով նախատեսված ընթացակարգեր, որը հնարավորություն է տալիս համապատասխան օրենքով սահմանված համապատասխան հիմքերի դեպքում իրականացնելու նաև ըստ անհրաժեշտության ստուգումներ։ Բայց միայն այսօր այդ ստուգումները կարող են իրականացվել այդ երկու բնագավառներում, մյուս ստուգաթերթերը գտնվում են քննարկումների շրջանառության փուլում»,- ասաց Աշոտ Հարությունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։