Հոկտեմբերի 19-ին Գյումրիում կամրջից նետված աղջկա վիճակը գնահատվում է կայուն։ Վերջինս գտնվում է Գյումրու ԲԿ վնասվածքաբանության բաժանմունքում։ Բժիշկ Մարտիրոսյանը Civic.am-ին տեղեկացրեց, որ կոտրված են աղջկա երկու ազդրերը և ձախ ծնկոսկրը։ Ոտքերին կան վերքեր, որոնց ապաքինումից հետո պացիենտը կվիրահատվի։ Կատարվելու է օստիոսինթեզ՝ երկաթներով վերականգնվելու է աղջկա ազդրերի ոսկորները։ Կյանքին վտանգ չի սպառնում։
Վիրահատությունից հետո անհրաժեշտություն կլինի վերականգնողական կուրսեր անցնել։ Բժշկի խոսքով՝ առհասարակ նման դեպքերում վեցամսյա վերականգնողական կուրսերից հետո պացիենտները ամբողջությամբ ապաքինվում են, և աղջիկը կկարողանա նորմալ քայլել։