Արագածոտնի մարզպետ է նշանակվելու «Ազատամարտիկների դաշինք» միության անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը:
Տեղեկությունը
«Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեց ինքը Պետրոսյանը:
«Առաջարկն այսօր եմ ստացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից»,- տեղեկացրեց նա:
Նշենք, որ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի փոխմարզպետն է: Նա այդ պաշտոնին նշանակվել է 2020 թվականի հոկտեմբերի 30-ին: Պետրոսյանն անկուսակցական է: