Հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձումն անհրաժեշտություն է․ Մակունցը՝ ԱՄՆ կոնգրեսականներին․ azatutyun.am
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձում անհրաժեշտություն է, հայտարարել է Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանը։

Լիլիթ Մակունցը երեկ ԱՄՆ Կոնգրեսի շենքում հանդիպել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամների հետ՝ ներկայացրել 44-օրյա պատերազմին հաջորդած մարտահրավերներն ու հումանիտար ճգնաժամը։

Պատերազմից հետո Ադրբեջանը 114 գերի է վերադարձրել՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ Հայկական կողմի ոչ պաշտոնական տվյալներով՝ այսօր Բաքվի բանտերում մի քանի տասնյակ հայ գերիներ են պահվում։ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։

Աղբյուր՝ azatutyun.am