Զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները կհանդիպեն փոխոստիկանապետի հետ
ՀՀ փոխոստիկանապետի հետ հանդիպում կլինի և կտեսնենք՝ կարո՞ղ է ոստիկանությունը միջամտել, որ վարչապետի հետ մեր հանդիպումը կազմակերպեն։ Այս մասին այսօր կառավության շենքի առաջ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց զոհված զինծառայողի հայր Գարիկ Մխիթարյանը։

Նշենք, որ կառավարության շենքի դիմաց ակցիա են իրականացնում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները՝ հանդիպում պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Փոխոստիկանապետի հետ հանդիպելն էլ փորձենք։ Խոստացել են, մեզ աջակցել։ Ասել ենք ՝ մեկ շաբաթից 10 օրվա ընթացքում լինի հանդիպումը, որովհետև հասկանում ենք՝ վարչապետի գրաֆիկը շատ հագեցած է։ Այնպես չէ՝ ասում ենք, որ հենց այս պահին մեզ ընդունեն։ Երեք ամիս է՝ պահանջում ենք այդ հանդիպումը, և տարբեր մարդկանց միջոցով ուղարկում ենք այդ մեսիջները, բայց ոչ մի օգուտ չկա»,- նշել է Գարիկ Մխիթարյանը։

Աղբյուր՝ Pastinfo.am