Գարիկ Կարապետյանը Եվրոպայի եռակի չեմպիոն է

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները կրկին մեդալներ են նվաճում Եվրոպայի առաջնությունում: ԱՅդ մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։


 

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության տղամարդկանց 110 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանն ուներ երկու մասնակից` Գարիկ Կարապետյանն ու Սիմոն Մարտիրոսյանը:


 

Գարիկ Կարապետյանը պոկում վարժության առաջին մոտեցմամբ բարձրացրեց 183 կգ, այնուհետ 189 կգ, որը պոկում վարժության Եվրոպայի առաջնության նոր ռեկորդ էր: Այս վարժությունում Կարապետյանը բրոնզե մեդալակիր է:


 

Հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրեց 215 կգ, 226 կգ: Այս ձևում նա առաջինն է: Երկամարտի 415 կգ արդյունքով` Գարիկ Կարապետյանը երրորդն անգամ դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն:


 

Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց միայն 183 կգ: Հրում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրեց 215 կգ: Երկամարտի 398 կգ արդյունքով` Սիմոն Մարտիրոսյանը ԵԱ-ում 6-րդն է: