Հակապատվաստումային քարոզ անողները հիմա էլ կասեն՝ անձը պատվաստվել է, բայց մահացել է. Գևորգ Պապոյանը՝ կեղծ պատվաստումների մասին. Տեսանյութ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները:
Ինչպես նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ և ոստիկանությունը, և ԱԱԾ-ն հայտնաբերել են կեղծ պատվաստման դեպքեր. «Վաղը-մյուս օրը այդ կեղծ պատվաստված մարդիկ, իհարկե, կմահանան, և հակապատվաստումային քարոզ անողները կսկսեն էս անգամ էլ ասել՝ տեսեք, օրինակ, Պողոսը պատվաստված էր, բայց մահացավ: Սակայն իրականում այդ մարդը պատվաստված չէր, չգիտեմ՝ ինչքան փող էր տվել և կեղծ պատվաստում էր արել»:
Պատգամավորը բնակչությանը կոչ արեց նման քայլերի չդիմել. «Հակապատվաստումային քարոզ անողները մեր բնակչության գլխին նոր աղետ են բերելու: Կարծում եմ՝ պետք է նաև իրավապահ մարմինները լուրջ աշխատանք կատարեն ձեզ հետ միասին»:
Նախարարը, համաձայնելով հնչեցված մտահոգությանը, նշեց, որ այդ արատավոր երևույթն առկա է բոլոր երկրներում. «Իրավապահ մարմինները պետք է շատ խստորեն զբաղվեն նման դեպքերով, նաև խստորեն արձագանքելով, որովհետև տվյալ արարքը վտանգում է տվյալ անձի կյանքն ու առողջությունը, ինչպես նաև հանրային առողջությունը՝ ընդհանուր վստահությունը խաթարելով պատվաստումների նկատմամբ»: