Անազնիվ գովազդ էր տարվում, թե ծխող մարդիկ թեթև են տանում քովիդը. 100 տոկոսով վստահեցնում եմ՝ հակառակն է. առողջապահության նախարար
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին, ասաց. «Ցավոք, ծխողների թվի նվազում չունենք, ինչը պայմանավորված է նաև ծխախոտ արտադրողների շատ ավելի ագրեսիվ միջոցների կիրառմամբ: Նրանք բավական մեծ լոբբինգներ են իրականացնում, թե իբր տնտեսության վրա ավելորդ բեռ է առաջանում»:
Նա նշեց, որ քովիդի հետ կապված՝ նաև մարկետինգային, գովազդային անազնիվ քաղաքականություն կիրառվեց. «Թյուր կարծիքներ շրջանառվեցին, թե իբր ծխախոտ օգտագործող մարդիկ ինչ-որ առումով ավելի թեթև են տանում քովիդը: Ես ձեզ 100 տոկոսով վստահեցնում եմ, որ ապացուցաղական բժշկության և բժշկական հետազոտությունները ճիշտ հակառակն են ապացուցում. ծխախոտի հետևանքով ձեռք բերած առողջական խնդիրները, հակառակը, հանդիսանում են ռիսկի գործոն քովիդը շատ ավելի ծանր տանելու: Այդ անազնիվ կերպով օգտագործվող նյութերը անընդհատ շրջանառվում են»: