Համազգային թատրոնին տալու ենք շուրջ երեք տասնյակ հաստիք. Արայիկ Խզմալյանը՝ Լիլիթ Գալստյանին
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները:
ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանը, պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանի՝ հյուրախաղային գործունեությանն առնչվող հարցին, նկատեց. «2023 թվականին մենք լուրջ միջոցներ ենք հատկացնելու Համազգային թատրոնին՝ թատերական կառույցը լրջորեն վերազինելու համար: Տալիս ենք շուրջ երեք տասնյակ հաստիք՝ տեղափոխվելու ժամանակ: Սա նաև նրանց հաջող հյուրախաղային գործունեության, միջազգային տարբեր հարթակներում արդյունքներ գրանցելու շնորհիվ է»:
Փոխնախարարի խոսքով՝ իրենք 100 մլն դրամ դրել են միայն հուշարձանների նախագծա-նախահաշվարկային աշխատանքների և վերականգնման համար. «Բացի սրանից և սրան զուգահեռ՝ Լոռու բերդի, Տավուշի բերդի և Սրվեղի նախագծա-նախահաշվարկային պեղումների, վերականգնման աշխատանքներին, որոնք մի քանի անգամ գերազանցում են պետական բյուջեով հատկացված միջոցները»:
Նա առաջարկեց չանտեսել նաև մասնավոր հատվածի հետ իրենց աշխատանքը. «Մենք գրեթե ամեն ամիս հուշագիր ենք ստորագրում հովանավորների հետ՝ հուշարձանների վերականգնման համար»: