Գյումրիում դիմավորել են աշխարհի առաջնությունում բրոնզե և արծաթե մեդալներ նվաճած մարզիկներ Հովհաննես Բաչկովին և Դավիթ Չալոյանին
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Գյումրիում դիմավորել են Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում բրոնզե և արծաթե մեդալներ նվաճած գյումրեցի մարզիկներ Հովհաննես Բաչկովին և Դավիթ Չալոյանին:
 
Մարզիկին դիմավորել են մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանի, սպորտի ոլորտի պատասխանատուներ, ներկայացուցիչներ և այլք:  Ներկաները շնորհավորել են մարզիկներին, միաժամանակ հույս հայտնել, որ գյուրեցի մարզիկները հետագա մրցաշարերից ևս կվերադառնա նվաճումներով: