Վարչապետի որոշմամբ Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է ԱԳ փոխնախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Պարույր Հովհաննիսյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»: