«Մոդեռնա»-ի 60 հազար 700 դեղաչափ պատվաստանյութը Հայաստանում է
 «Մոդեռնա» ընկերության 60 հազար 700 դեղաչափ պատվաստանյութը Հայաստանում է. տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։ 

Պատվաստանյութը Հայաստանին է նվիրաբերվել Եվրոպական Միության «Բնակչության պաշտպանության մեխանիզմի» շրջանակներում` Սլովակիայի Հանրապետությունից:

Այն կիրառվում է 12 և բարձր տարիքի անձանց շրջանում COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար: