Նոյեմբերի 12-14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կանցկացվի սամբոյի աշխարհի 2021 թվականի առաջնությունը: ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ մրցագորգ դուրս կգան աշխարհի շուրջ 50 երկրների ուժեղագույն մարզիկները՝ վիճարկելու չեմպիոնի տիտղոսը մարզական սամբոյի՝ տղամարդկանց և կանանց, մարտական սամբոյի՝ տղամարդկանց յոթական քաշային կարգերում: Տարվա ամենակարևոր մարզական միջոցառմանը Հայաստանի սամբոյի ֆեդերացիան կներկայանա 11 մարզիկով.
Գրիգոր Մխիթարյան – 58 կգ Մաքսիմ Մանուկյան-64կգ Անդրանիկ Նաղդալյան - 71 կգ Արթուր Հակոբյան - 79 կգ Արսեն Ղազարյան - 88կգ Տղամարդիկ (մարտական սամբո) Արմեն Մնացականյան – 58 կգ Համլետ Սուքիասյան – 64 կգ Մհեր Մերջանյան – 71 կգ Կարեն Ավետիսյան – 98 կգ Տաշքենդ են մեկնել նաև մարզիչներ Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը, Գագիկ Ղազարյանը, Վովիկ Խոջայանը, մրցավար Ազատ Անդրյանը: Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը: Աշխարհի չեմպիոնները, մեդալից ու հավաստագրից բացի, կստանան նաև դրամական մրցանակ՝ 4000 ԱՄՆ դոլարի չափով, արծաթե մեդալակիրները՝ 3000, բրոնզե մեդալակիրները՝ 2000: