Արցախում գործող ՀԿ-ները բաց նամակով դիմել են Վլադիմիր Պուտինին
Արցախում գործող շուրջ երեք տասնյակ հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` Ադրբեջանի կողմից Արցախում պարբերաբար իրականացվող սադրիչ գործողությունների կանխման խնդրանքով։

«Ադրբեջանական կողմի նման պահվածքը խաթարում է տարածաշրջանում հաստատված կայունությունը, սպառնալիք է Արցախի ժողովրդի համար և նպատակ ունի վարկաբեկելու  ՌԴ-ի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությունն Արցախում» ,- «Արցախպրես»-ի հաղորդմամբ` ասված է նամակում։

Նամակի պատճենը` ստորև.