Հիշում ենք և խոնարհվում․ Էդգար Դոլուխանյան. Տեսանյութ
Ավագ սերժանտ Էդգար Դոլուխանյանը 19 տարեկան էր, երբ սկսվեց պատերազմը: 20 տարեկան չհասցրեց դառնալ: Զոհվեց հոկտեմբերի 9-ին Հադրութի պաշտպանական մարտերում: Նոյեմբերի 14-ին կդառնար 21 տարեկան: Օրը հարազատների ու մարտընկերների համար հանդիպման առիթ էր, Էդգարին հիշելու, նրա մասին հիշողություններով կիսվելու հնարավորություն: