Պատերազմին մասնակցածների և նրանց հարազատների կատարողական ծախսերը ևս պետությունը ներում է. Փոխնախարար
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Այժմ քննարկվում է քննարկվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։

Ինչպես նշեց ՀՀ արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանը, օրինագծով նախատեսվում է պատերազմում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց, նրանց ամուսնու, զավակի, ծնողի վերաբերյալ կատարողական վարույթները կարճել: 
«Այս օրինագծով պետությունը ներում է այդ ծախսերը նույնպես, և այսպիսով բանկերի և վարկային կազմակերպությունները, որոնք արդեն իսկ ներել են իրենց պարտավորությունները, այդ բեռը չեն կրում»,- ասաց փոխնախարարը:

Երանուհի Թումանյանը հավելեց, որ առաջարկվում է կարճել այն վարույթները, որոնք հարուցվել են մինչև 2020-ի դեկտեմբերի 31-ը ստանձնած վարկային պարտավորությունների կապակցությամբ։