Եղբայրս գերի չի ընկել, իրեն խոշտանգելով չեն սպանել. Տարոնը զոհվել է տեղում բեկորային վնասվածքից՝ նռնակի պայթյունից. զոհվածի եղբայրը հերքում է «Փաստինֆո»-ին
Նոյեմբերի 14-16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ծավալված մարտերին մասնակցած և զոհված ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանի եղբայրը՝ Ռոմանը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հերքեց այն լուրերը, թե եղբայրը գերի է ընկել, իսկ մարմինն էլ խոշտանգված և անճանաչելի է:

«Ես այս պահին մորգում եմ, ոչ մի նման բան չկա: Եղբայրս գերի չի ընկել, իրեն խոշտանգելով չեն սպանել: Տարոնը զոհվել է տեղում բեկորային վնասվածքից՝ նռնակի պայթյունից»,- նշեց Ռոմանը:

ՀԳ. Որոշ տեղեկություններով\' նռնակի պայթյունից վնասված հայ լեյտենանտի մարմինը Բաքու է հասել շփոթմունքի արդյունքում եւ այնտեղ է պարզվել, որ դա հայի աճյուն է։