ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռևս չի դիմել Սահմանադրական դատարան ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու վարչապետի առաջարկի հարցով։ Այս մասին Civic.am-ին հայտնեց ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։
Նշենք, որ ըստ իշխանության լրացել է Օնիկ Գասպարյանի ազատման հարցով ՍԴ դիմելու ժամկետը, իսկ ընդդիմադիր ուժերի մի ստվարզանգված ու ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը պնդում են, որ վերջին օրը մարտի 9-ն է, այսինքն այսօր։ Ընդգծենք նաև, որ Արա Զոհրաբյանի խոսքով իրենք պատրաստվում են պարտադրել Արմեն Սարգսյանին, որպեսզի վերջինս դիմի ՍԴ՝ Օնիկ Գասպարյանի ազատման վարչապետի առաջարկը հակասահմանադրակա
ն ճանաչելու համար։
Մեր հարցին՝ թե արդյո՞ք չի լրացել ժամկետը՝ ՍԴ դիմելու համար, Եվա Թովմասյանը հավելեց, որ ժամկետների հարցը դիմումն ստանալուց հետո Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստի ժամանակ է պարզվում։