Իրավաբան, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 7-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝
հայտարարելով, որ Եվրոպական ոչ մի երկրում պարտադիր պատվաստում չկա:
Մասնավորապես, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պետական համակարգում բոլորին անխտիր պատվաստվելու պահանջին, Վարդևանյանը նշել է.
«Քիչ առաջ դիտեցի կառավարության նիստից խայտառակ հատվածը կորոնավիրուսային համավարակի դեմ լրիվ հարկադիր պատվաստման վերաբերյալ: Տեղեկացնեմ` ՉԿԱ Եվրոպական երկիր, որտեղ պատվաստումը լինի ՀԱՐԿԱԴԻՐ, ճիշտ հակառակը»: