«Առաջարկվում է Արցախի Հանրապետության կառավարությանը տրամադրել 13 մլրդ 533 մլն դրամ, որը պետք է օգտագործվի աշխատավարձերի և հավելավճարների, կենսաթոշակների, նպաստների վճարման, ինչպես նաև էլէներգիայի, գազի մատակարարման և կապի ծառայությունների բնակչության համար կատարվող սուվսիդավորման և այլնի համար»,- այսօր՝ նոյեմբերի 25-ին, Կառավարության հերթական նիստում Արցախի Հանրապետությանը միջպետական վարկ տրամադրելու հարցի քննարկմանը ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նախարարի խոսքով՝ սա տարեվերջի վերջին հատկացումն է. «Մենք տարեսկզբից հանրագումարում հատկացրել ենք 199 մլրդ դրամ, որոնք գործնականում բոլորն ունեն նույն ուղղությունները»: