Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում․ տեղեկացնում են ՔՏՀԱՏՄ-ից։
Դիտարկվել է նշված վարչական շրջանով ուղևորափոխադրում կատարող 36 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 3 դեպք։ Դրանք վերաբերել են ուղևորների կողմից դիմակ չկրելուն և ախտահանիչ հեղուկի բացակայությանը, որոնց հիմքերով կազմվել են արձանագրություններ։
Հանրային տրանսպորտի վերահսկողությունը շարունակական կլինի։