Արարատ Միրզոյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության պատվիրակությանը
Նոյեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանի գլխավորած պատվիրակությանը:
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի ու Արցախի զարգացման օրակարգին, Հայաստան-Սփյուռք համագործակցությանը, սփյուռքի գաղթօջախներում հայապահպանությանը վերաբերող մի շարք հարցեր:
 
Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Ռամկավար ազատական կուսակցության համահայկական նշանակության խնդիրների լուծման նպատակով իրականացրած աշխատանքները:
 
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի առջև ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: