Արմեն Սարգսյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։ 

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ: