Ադրբեջանական կողմը ԱՀ ՆԳ նախարարությանն է փոխանցել Ճարտար քաղաքի բնակչի դին
Ադրբեջանական կողմը ԱՀ ՆԳ նախարարությանն է փոխանցել Ճարտար քաղաքի բնակիչ Սեյրան Սարգսյանի դին:

Երեկ կեսօրին ադրբեջանցի զինվորականների կողմից  բռնության ենթարկված և  դիտավորությամբ կյանքից զրկված Ճարտար քաղաքային համայնքի  65-ամյա Սեյրան Սարգսյանի դին՝ ադրբեջանական կողմն այսօր Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում փոխանցել է ԱԻ պետական ծառայությանը:  

Փրկարարները՝ ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, Արցախի խաղաղ բնակչի մարմինը տեղափոխել են և հանձնել հարազատներին: 

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ի սահմաններում  ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել Մարտունու շրջանի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող 65-ամյա Սեյրան Սարգսյանին, այնուհետև սպանել նրան: