Վանեցյանի ապարդյուն փորձերը. Ինչ են նրան հասկացրել. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. 

«Մեր տեղեկություններով՝ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Ռուսաստանում իր մտերիմների միջոցով փորձել է հասնել գոնե 5-6 գերու ազատ արձակմանը՝ որպես սեփական հեղինակության բարձրացման միջոց, սակայն նրան հասկացրել են, որ դա իր վրայով հարց չէ, և ավելի լավ կանի դրա մեջ չմտնի:

Վերջին շրջանում շատ հայ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ պատգամավորներ են փորձել գոնե անհատական մեկ-երկու գերու հարց լուծել, սակայն ապարդյուն»: