Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակում այսօր հարսանիք էր
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակում այսօր փոքրիկ հարսանիք էր: Կանադահայ Ջորջ Թոմասեանը և սիրիահայ Ժոսլին Պալին հայրենիքում ամուսնացան:

Նրանք փաստաթղթային խնդիրներ ունեին, որոնց լուծմանը մեր գրասենյակը սիրով աջակցեց:

Ամուսնության գրանցումից հետո նորապսակները հյուրընկալվեցին մեր գրասենյակում, որը հայրենիքում նրանց յուրօրինակ տներից մեկն է: Եկեք երջանկություն մաղթենք մեր Ջորջին և Ժոսլինին: