ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է. Թուրքիայի և Հայաստանի բանագնացները կարող են հանդիպել Մոսկվայում, ժամկետներ չեն նշվում
ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը, համաձայն որի՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։ 

ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այս պահի դրությամբ, Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն չկա։

«Քննարկվում է հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը»,- գրել է նա։