«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի, գործով հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։ Այս մասին
«Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ինչ վերաբերում է Աշոտ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ պաշտպանի բողոքին, ինչպես նաև՝ նրա խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությանը, ապա դրանք մերժվել են, ըստ դատախազության, բավարար հիմքերի բացակայության հիմնավորմամբ։