Գերությունից հայրենադարձված Սերժիկ Ամիրխանյանը կմնա կալանավորված. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը
Դեկտեմբերի 4-ին ադրբեջանական գերությունից հայրենադարձված Սերժիկ Ամիրխանյանը կմնա կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժել է Սերժիկ Ամիրխանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Ռուբեն Մելիքյանը։