3536 նոր դեպք. կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում
Հունվարի 28-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում հաստատվել է 3 536 նոր դեպք: Իրականացվել է 8707 թեստավորում: Առողջացել է 267 քաղաքացի: Մահվան դեպք չի արձանագրվել:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 361 754 դեպք, որոնցից 335 227 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 16965 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8035 մահվան դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 2 709 073 թեստավորում: