«Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում» համաժողով․ ՈՒՂԻՂ
Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում ընթանում է «Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում» թեմայով համաժողով, որն ընթանում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի բարձր հովանու ներքո։

Բացի Մհեր Գրիգորյանից Համաժողովին ներկա են ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Դր. Թոմաս Շրապելը եւ այլք։

Համաժողովի բացման պատիվը վերապահված էր Վահագն Խաչատրյանին։ 

Խաչատրյանը համոզմունք հայտնեց, որ այսօրվա քննարկման արդյունքները կիրառելի կդառնան հետագա աշխատանքի ընթացքում։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ այսօրվա արհեստական բանականությունը հիմնված է մեքենայական ուսուցման վրա։ 

Դումանյանը տեղեկացրեց նաեւ, որ ՀՀ կառավարությունը 21-22 ուս տարում անվճար ուսման համակարգում հաստատել է արհեստական բանականության ծրագրեր համակարգում 5 տեղ։

Վահրամ Դումանյանը անչափ կարեւորեց այս ուղղությունը եւ նշեց, որ շատ անելիքներ կան եւ ոլորտում մասնագետների դեֆիցիտ կա։

Դր. Թոմաս Շրապելը իր խոսքում նշեց, որ առաջին հայացքից արհեստական բանականությունը կապ չունի քաղաքականության հետ, բայց Հայաստանում պատերազմից հետո, նման դժվարին պայմաններում միջոցառում կազմակերպելը դժվար կլիներ, բայց նման արդիական հարցերը կարող են լավ հնարավորություն լինել ՀՀ-ի եւ բոլոր հայերի համար։ «Ես զարմացա, որ Հայաստանում ԲՏԱ նախարարություն կա, մենք Գերմանիայում նման նախարարություն չունենք, ես այս մասին կասեմ գերմանացի իմ գործընկերներին» ,- ասաց Շրապելը եւ նշեց, որ իրենց Կառավարության համար սա ևս կարեւոր ուղղություն կդառնա եւ շատ հարցերում Գերմանիայի Կառավարությունը պետք է սովորի ՀՀ կառավարությունից։