Հայտնաբերվել է Քարվաճառում կորած ադրբեջանցի սպայի դին
Այսօր հայտնաբերվել է Քարվաճառում կորած ավագ լեյտենանտ Ֆուադ Բագիրովի մարմինը։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջանը»։

Հունվարի 29-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ալ լճի շրջանում ձնաբքի հետևանքով 4 զինծառայող շեղվել են ճանապարհից և մոլորվել:

Որոնոմների արդյունքում 3-ին գտել էին ու տեղափոխել զինվորական հոսպիտալ։