ՊՆ գերատեսչական մեդալներով է պարգևատրվել Առողջապահության նախարարության 5 աշխատակից
Հայոց բանակի կազմավորման երեսուն ամյակի կապակցությամբ պաշտպանության նախարարության գերատեսչական մեդալներով է պարգևատրվել առողջապահության նախարարության հինգ աշխատակից, որոնք 2020 թվականի մարտական գործողությունների ընթացքում ակտիվորեն համագործակցել են Զինված ուժերի հետ`զոհված և վիրավոր զինծառայողների տարհանման աշխատանքներում:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։