Հիսուս Քրիստոսի արձանի նախանմուշը ներկայացրել են Ծառուկյանին
Մասնագետները Հայաստանից և արտերկրից շարունակում են ներկայացնել Հիսուս Քրիստոսի հուշարձանային համալիրի նախագծի նոր գաղափարներ՝ նոր լուծումներով:

Այս մասին հայտնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Հիսուս Քրիստոսի արձանի նախանմուշը ներկայացրել են Ծառուկյանին:

Պատվանդանի տակ մոմավառության համար նախատեսված հատված է լինելու: Արձանի չափը՝ պատվանդանի հետ միասին կլին 68 մետր: Թանգարան ևս կլինի և դիտակետեր:

Նախանմուշի հեղինակն է քանդակագործ Արմեն Սամվելյանը:

Նշվում է, որ քննարկումները պետք է լինեն բաց և կքննարկվեն հետաքրքիր գաղափարները: