Իմ կողմից համաձայնություն տրվեց Փոքր Վեդու սեյսմակայուն նոր դպրոցի նախագծին․ Գարիկ Սարգսյան
Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Այսօր իմ կողմից համաձայնություն տրվեց Փոքր Վեդու սեյսմակայուն նոր դպրոցի նախագծին։ Առաջիկա մեկ երկու ամսում կիրականացվի մրցույթը և արդեն տարվա երկրորդ կեսին կմեկնարկի շինարարությունը, որը կտևի շուրջ 2 տարի։ 

Դպրոցն ունենալու է 9 բալ սեյսմակայունություն, լինելու է ջերմամեկուսացված և հարմարեցված։

Նման կրթօջախում սովորելը և աշխատելը կլինի ավելի պարտավորեցնող։