Արդեն 4 տարի է կին չունեմ․ Արա Մարտիրոսյանը մեկնաբանել է տեղեկությունը, թե իր կինը հետիոտնի է վրաերթի ենթարկել
Երգիչ Արա Մարտիրոսյանը մենաբանել է shamshyan.com կայքում հրապարակված տեղեկությունը, թե իր կինը քաղաքացու է վրաերթի ենթարկել։

«Պարոն Շամշյան, պարզապես տեղեկացնում եմ Ձեզ: Ձեր տեղեկությունները կամ ենթադրությունները սխալ են: Ես կին արդեն 4 տարի է չունեմ: Տվյալ անձը պարզապես իմ ընկերն է և աշխատակիցը: Հարգանքներով՝ Արա Մարտիրոսյան»,-գրել է նա: