ԼՂ-ում վնասազերծվել է 25 191 պայթունավտանգ առարկա
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները. այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

«Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1 656 հա տարածք, 517 կմ ճանապարհ, 1 592 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 191 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում: