ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Ապարանի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Հրազդանի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: